Պաղեստինցիների սրբավայրերի դեմ սիոնիստների ոտնձգությունները հաճախակի են դարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81445-Պաղեստինցիների_սրբավայրերի_դեմ_սիոնիստների_ոտնձգությունները_հաճախակի_են_դարձել
Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարարն ասել է. «Անցած տարվա ընթացքում սիոնիստները 1210 անգամ ոտնձգել են իսլամական ու քրիստոնեական սրբավայրերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 04:03 Asia/Tehran
  • Պաղեստինցիների սրբավայրերի դեմ սիոնիստների ոտնձգությունները հաճախակի են դարձել

Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարարն ասել է. «Անցած տարվա ընթացքում սիոնիստները 1210 անգամ ոտնձգել են իսլամական ու քրիստոնեական սրբավայրերը»:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Յուսեֆ Ադըիսը, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է. «Պաղեստինում գտնվող իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի դեմ սիոնիստ զորայինների ու քաղաքավանների բնակիչների ոտնձգությունները Ղոդսի դեմ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից հետո հավելում են կրել»:

«Երուսաղեմը պաղեստինյան քաղաք է և մնալու է այդ երկրի մայրաքաղաքը»,-հայտարարել է նա:

Ադըիսն ընդգծել է. «Այս քաղաքում Իսրայելի բոլոր քայլերը հակասում են միջազգային օրենքներին ու պայմանագրերին»:

Պաղեստինի հրիտակների ու կրոնական հարցերի նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Ղոդս քաղաքում տեղի ունեցածը դադարեցնելու համար:

Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին Թրամփի դեկտեմբերի 6-ի որոշումը աշխարհում բողոքի ալիք է բարձրացրել: