Սիոնիստ զորայինները հարձակվել են պաղեստինցիների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81531-Սիոնիստ_զորայինները_հարձակվել_են_պաղեստինցիների_վրա
Ղոդսը զավթած ռեժիմի զորայինները երկուշաբթի օրը հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլոս քաղաքի բնակիչ պաղեստինցիների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 03:53 Asia/Tehran
  • Սիոնիստ զորայինները հարձակվել են պաղեստինցիների վրա

Ղոդսը զավթած ռեժիմի զորայինները երկուշաբթի օրը հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլոս քաղաքի բնակիչ պաղեստինցիների վրա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի զորայինները ձայնային նռնակներով ու արցունքաբեր գազերով հարձակվել են  պաղեստինցի երիտասարդների վրա:

Իսրայելցի զորայինների հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ: Որոշ թվով պաղեստինցիներ էլ  բերման են ենթարկվել:

Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումից հետո, Պաղեստինի տարածքը պաղեստինցիների հետ սիոնիստ զորայինների բախումների ասպարեզ է դարձել:

Այս բախումների ընթացքում մինչ այժմ տասնյակ պաղեստինցիներ նահատակվել և հազարավոր ուրիշներ վիրավորվել են: