Սիոնիստ զորայինները հարձակվել են պաղեստինցիների վրա
Ղոդսը զավթած ռեժիմի զորայինները երկուշաբթի օրը հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլոս քաղաքի բնակիչ պաղեստինցիների վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի զորայինները ձայնային նռնակներով ու արցունքաբեր գազերով հարձակվել են պաղեստինցի երիտասարդների վրա:
Իսրայելցի զորայինների հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ: Որոշ թվով պաղեստինցիներ էլ բերման են ենթարկվել:
Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումից հետո, Պաղեստինի տարածքը պաղեստինցիների հետ սիոնիստ զորայինների բախումների ասպարեզ է դարձել:
Այս բախումների ընթացքում մինչ այժմ տասնյակ պաղեստինցիներ նահատակվել և հազարավոր ուրիշներ վիրավորվել են: