ԱՄԷ-ն կարող է փոխել իր ինքնաթիռների չվերթների ուղին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81627-ԱՄԷ_ն_կարող_է_փոխել_իր_ինքնաթիռների_չվերթների_ուղին
Արաբական Միացյալ Էմիրությունները պնդում է,որ Կատարի մի քանի կործանիչներ մոտեցել են այդ երկրի ուղևորատար ինքնաթիռին: ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրենը տեղեկացրել է իր երկրի ինքնաթիռների չվերթների ուղին փոխվելու հավանականության և Կատարի դեմ հայց ներկայացնելու մասին:
(last modified 2026-02-24T15:50:53+00:00 )
Հունվար 16, 2018 19:11 Asia/Tehran
  • ԱՄԷ-ն կարող է փոխել իր ինքնաթիռների  չվերթների ուղին

Արաբական Միացյալ Էմիրությունները պնդում է,որ Կատարի մի քանի կործանիչներ մոտեցել են այդ երկրի ուղևորատար ինքնաթիռին: ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրենը տեղեկացրել է իր երկրի ինքնաթիռների չվերթների ուղին փոխվելու հավանականության և Կատարի դեմ հայց ներկայացնելու մասին:

Հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է,որ ԱՄԷ-ի  Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության  տնօրեն՝ Սեյֆ Մոհամմադ Ալ-Սոյդին ասել է.«Կատարն այդ քայլով խախտել է Չիկագոյի դաշինքը և Արաբական Միացյալ Էմիրություններն այդ երկրի դեմ իր բողոքը կներկայացնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)»:

Ի դեպ Բահրեյնի ավիացիայի հարցերով ճանապարհների ու հաղորդակցության նախարարի տեղակալ Մոհամմեդ Սամեր Ալ-Քաաբին  երեքշաբթի օրն ասել է.«Մանաման մի զեկույց է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, դեպի Բահրեյն չվերթ իրականացնող ԱԷՄ-ի երկու ուղևորատար ինքնաթիռների մասին»:

Կատարի իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները: