Ալ-Մայադին.«Պաղեստին կատարած Մայք Փենսի այցն ապարդյուն է անցել»
Ընդգծելով, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Մայք Փենսի օկուպացված Պաղեստին կատարած այցը ապարդյուն է եղել Ալ-Մայադին հեռուստատեսությունը Մայք Փենսի ելույթը Միջին Արևելքի խնդիրների վերաբերյալ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների կրկնությունն է համարել:
Ալ-Մայադին գործակալության հաղորդմամբ` Իսրայելի քնեսեթում Մայք Փենսի ելույթը կարևոր ուղերձ չեր պարունակում և այն ասես քարոզ էր սիոնիստներին:
Ալ-Մայադինը նույնպես անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի արաբ պատգամավորների բողոքի ցույցին հավելելով.«Այդ հակազդեցությունը լայն արձագանք է գտել արևմտյան լրատվամիջոցներում, սակայն սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները չեն լուսաբանել այն»:
Անդրադառնալով գալիք տարվա ավարտին Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացմանի մասին Փենսի կատարած հայտարարությանը Ալ-Մայադինը գրել է.«Մի քանի օր առաջ էլ պարզ էր, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը խոսելու է այդ խնդրի մասին»:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը օկուպացված Ղոդսում հանդիպում-զրույց է ունեցել Բենիամին Նեթանյահույի հետ: