Իրաքում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է 20 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82525-Իրաքում_ամերիկյան_ուղղաթիռի_հարձակման_հետևանքով_զոհվել_և_վիրավորվել_է_20_մարդ
Իրաքի Ալ-Անբար նահանգի արեւմտյան հատվածում, Ալ-Բաղդադի շրջանում, ամերիկյան ուղղաթիռի հարձակման հեևանքով զոհվել եւ վիրավորվել են մոտ 20 իրաքցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 12:54 Asia/Tehran
  • Իրաքում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է 20 մարդ

Իրաքի Ալ-Անբար նահանգի արեւմտյան հատվածում, Ալ-Բաղդադի շրջանում, ամերիկյան ուղղաթիռի հարձակման հեևանքով զոհվել եւ վիրավորվել են մոտ 20 իրաքցիներ:

Լիբանանյան «Ալ- Մայադին» հեռուստատեսության ցանցի հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը Իրաքի Ալ-Բաղդադի շրջանում մի շարք իրաքյան քաղաքացիական եւ անվտանգության մեքենաների դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռի կողմից իրականացրած հարձակման  հետևանքով զոհվել են 7 իրաքյան անվտանգության և ժողովրդական ուժերի զինծառայողներ, ևս 11-ը վիրավորվել են:

Էյն Ալ-Ասադի օդանավակայանը, որտեղ ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերը իբր պատերազմում են ԻԼԻՊ-ի դեմ, գտնվում է Ալ-Բաղդադի տարածքում:

2017 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների ղեկավարած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիան հայտարարել է, որ 2014 թվականից ի վեր Իրաքում եւ Սիրիայում  սպանվել են առնվազն 800 խաղաղ բնակիչներ: Սակայն «Airwars» խումբը նշել է, որ Իրաքում եւ Սիրիայում սպանվածների թիվը 5691 հոգի է:

Վերջին տարիներին ԱՄՆ-ն, ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով  բազմիցս Սիրիայում եւ Իրաքում հարձակումներ է իրականացնել խաղաղ բնակչության դեմ: