Պաղեստինում այրել են Դոնալդ Թարմփի և Մայք Փենսի թղթե կերպարանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82563-Պաղեստինում_այրել_են_Դոնալդ_Թարմփի_և_Մայք_Փենսի_թղթե_կերպարանքները
Պաղեստինյան անկախ հեռուստաընկերությունը շաբաթ տեսանյութ է ցուցադրել, որում պատկերվում է, թե ինչպես են կախաղան բարձրացնում և այրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի թղթե կերպարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 18:45 Asia/Tehran
  • Պաղեստինում այրել են Դոնալդ Թարմփի և Մայք Փենսի թղթե կերպարանքները

Պաղեստինյան անկախ հեռուստաընկերությունը շաբաթ տեսանյութ է ցուցադրել, որում պատկերվում է, թե ինչպես են կախաղան բարձրացնում և այրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի թղթե կերպարները:

Ինչպես տեղեկացնում է Times of Israel-ը, ամերիկացի նախագահի և փոխնախագահի կերպարների ծաղրական այրումը տեղի է ունեցել Բեթղեհեմի հյուսիսում տեղակայված փախստականների ճամբարում:
Պաղեստինը կապերը Վաշինգտոնի հետ սառեցրել է դեկտեմբերի վեցին Թրամփի կատարած հայտարարությունից հետո, որով վերջինս  Ղոդսը (Երուսաղեմ) ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք: Պատասխան քայլով ԱՄՆ-ն սառեցրել է 100 մլն դոլարի ֆինանսական օգնությունը Պաղեստինյան փախստականների գործակալությանը:
Սպիտակ տունն ու ԱՄՆ Կոնգրեսը սպառնում են կրճատել հետագա ֆինօգնության ծավալները պաղեստինցիների համար:

Tert.am