Պաղեստինում այրել են Դոնալդ Թարմփի և Մայք Փենսի թղթե կերպարանքները
Պաղեստինյան անկախ հեռուստաընկերությունը շաբաթ տեսանյութ է ցուցադրել, որում պատկերվում է, թե ինչպես են կախաղան բարձրացնում և այրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի թղթե կերպարները:
Ինչպես տեղեկացնում է Times of Israel-ը, ամերիկացի նախագահի և փոխնախագահի կերպարների ծաղրական այրումը տեղի է ունեցել Բեթղեհեմի հյուսիսում տեղակայված փախստականների ճամբարում:
Պաղեստինը կապերը Վաշինգտոնի հետ սառեցրել է դեկտեմբերի վեցին Թրամփի կատարած հայտարարությունից հետո, որով վերջինս Ղոդսը (Երուսաղեմ) ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք: Պատասխան քայլով ԱՄՆ-ն սառեցրել է 100 մլն դոլարի ֆինանսական օգնությունը Պաղեստինյան փախստականների գործակալությանը:
Սպիտակ տունն ու ԱՄՆ Կոնգրեսը սպառնում են կրճատել հետագա ֆինօգնության ծավալները պաղեստինցիների համար:
Tert.am