Հեզբոլլահը զգուշացրել է սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82807-Հեզբոլլահը_զգուշացրել_է_սիոնիստական_ռեժիմին
Լիբանանի «Հեզբոլլահը» զգուշացրել է Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջոցով (UNIFL), Լիբանանի սահմանի երկայնքով պատ կառուցելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 12:19 Asia/Tehran
  • Հեզբոլլահը զգուշացրել է սիոնիստական ռեժիմին

Լիբանանի «Հեզբոլլահը» զգուշացրել է Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջոցով (UNIFL), Լիբանանի սահմանի երկայնքով պատ կառուցելու կապակցությամբ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի երկրորդ  հեռուստաալիքը հայտարարել է, որ Լիբանանի «Հեզբոլլահը» սպառնում է  ռեժիմին դադարեցնել Լիբանանի սահմանների երկայնքով պատ կառուցելու նախաձեռնությունը: 

Սիոնիստական ռեժիմի  հեռուստատեսության երկրորդ ալիքը գրել է, որ լարվածություն չառաջանալու նպատակով ՅՈՒՆԻՖԵԼԻ- ի ուժերը ուղերձներ են հղել Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին, և այն փոխանցվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Իսրայելի նոր պատը կկառուցվի Լիբանանի սահմանին, 30 կիլոմետր երկարության և վեց մետր բարձրության վրա: Պատի կառուցման ծախսը կկազմի 28 մլն դոլար:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը  ընդգծել է, որ այդ երկրի հետ սահմանին գտնվող Սիոնիստական ռեժիմի պատի կառուցումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը Լիբանանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ ծրագիրը կանխելու համար: