Պաղեստինյան խմբերը հակազդեցին ահաբեկչության ցուցակում Հանիեի անունը ներառելուն
Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատն ու Իսլամական Ջահադ շարժումը հայտարարել են, որ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելը վիրավորանք է՝ ուղղված Պաղեստինի ժողովրդին:
«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատը չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է. ««Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելն իրականմ նշանակում է ահաբեկիչ կոչել Պաղեստինի ողջ ժողովրդին ու ժողովրդի դիմադրությունը»:
«ԱՄՆ-ի այս քայլին պիտի հակազդել վերջ տալով պառակտմանն ու գործադրելով Պաղեստինի կենտրոնական խորհրդի որոշումները»,-ասված է Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատի հաղորդագրության մեջ:
Նույն կապակցությամբ Պաղեստինի Իսլամական Ջահադ շարժումը հայտարարեց. ««Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլն իրականացվել է Պաղեստինի ժողովրդի և պաղեստինցիների իրավունքների հետ ԱՄՆ-ի շարունակական թշնամության շրջանակում»:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը չորեքշաբթի օրը պատժամիջոցների ցուցակում ներառեց Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունը: