Սիոնիստական ռեժիմը Ղոդսի եկեղեցիներից հարկեր է գանձելու
Ղոդսի քաղաքապետարանը մի նամակ է ուղարկել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ ՝ այդ քաղաքում եկեղեցիների կալվածքներին հարկեր պարտադրելու մասին:
France-Presse գործակալության հաղորդման համաձայն, Ղոդսի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ քաղաքապետարանը մտադիր է հարկեր սահմանել եկեղեցիների, Վատիկանի ու ՄԱԿ-ի կալվածների համար:
Ըստ աղբյուրի, Ղոդսի քաղաքապետարանի գլխավոր տնօրեն ՝ Ամնոն Միրհաֆը հայտարարել է.«Եկեղեցիները, որոնք տարիներ շարունակ զերծ են պահվել առևտրական կալվածների համար հարկեր վճարելուց, պետք է փակեն շուրջ 190 միլիոն դոլարի իրենք պարտքերը»:
Միրհաֆի խոսքերով, եկեղեցիները միայն այն դեպքում կարող են հարկեր չվճարել, երբ իրենց կալվածները կծառայեն կրոնական աշխատանքներին ու հասարակության կարիքներին: ՄԱԿ-ին կից մի քանի գործակալությունների ներված հարկերի գումարը կազմում է 27 միլիոն դոլար:
Իսրայելական «Ալ-Յոմ» օրաթերթը գրել է.«Ամենամեծ հարկային վճարումը կաթոլիկ եկեղեցունն է : Դա կազմում է 3.5 միլիոն դոլար: Հաջորդ տեղերում են անգլիկան, հայկական և Հռոմական ուղղափառ եկեղեցիները»: