Սեւրի պայմանագի՞րն ես կարոտել. Թուրք կուսակցապետը՝ Էրդողանին
Փետրվար 04, 2018 08:41 Asia/Tehran
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության տարեկան համագումարում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանի բողոքը Լոզանի պայմանագրի դեմ, գրում է news.am-ը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ առանց ամաչելու Լոզանի պայմանագիրն են քննարկում։
«Լոզանը մեր արյունոտ պայքարի արդյունքն է։ Թե Սեւրի պայմանագի՞րն ես կարոտել»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն:
lragir.am
Պիտակ