Ցույցեր Թել Ավիվում Նեթանյահուի կառավարության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83303-Ցույցեր_Թել_Ավիվում_Նեթանյահուի_կառավարության_դեմ
Թել Ավիվի հազարավոր բնակիչներ արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության մեջ տիրող կոռուպցիայի դեմ:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Փետրվար 04, 2018 13:27 Asia/Tehran
  • Ցույցեր Թել Ավիվում Նեթանյահուի կառավարության դեմ

Թել Ավիվի հազարավոր բնակիչներ արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ ցույցեր են անցկացնում Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության մեջ տիրող կոռուպցիայի դեմ:

Ցուցարարները պաստառներ կրելով, Նեթանյահուի և նրա կառավարության կազմի բոլոր անդամների հրաժարականն են պահանջում:

Սիոնիստական Հա-Արեց օրաթերթը գրել է.«Հարյուրավոր իսրայելցի բողոքարարներ ցույց են անցկացրել նաև բռնագրավված մյուս քաղաքներում, այդ թվում Հայֆայում և Աֆուլայում»: 

Մի քանի շաբաթ առաջ Բենիամին Նեթանյահուն 7-րդ անգամ ոստիկանության կողմից հարցաքննության է ենթարկվել կաշառակերության, իշխանությունը չարաշահելու և կոռուպցիայի համար:

Նեթանյահուի հետ կապված կարևորագույն ֆինանսական մեղադրանքն է ֆրանսիացի Առնաուդ Միմրանից մեկ միլիոն դոլար ստանալը, որն, ասվում է թե, քարոզարշավի համար փոխանցվել է Նեթանյահուին: