Ոչ մի երկիր իրավունք չունի միակողմանի քայլեր իրականացնել Երուսաղեմի հարցով․ Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83361-Ոչ_մի_երկիր_իրավունք_չունի_միակողմանի_քայլեր_իրականացնել_Երուսաղեմի_հարցով_Էրդողան
Ոչ մի երկիր իրավունք չունի միլիարդավոր մարդկանց առնչվող Երուսաղեմի հարցով միակողմանի քայլեր իրականացնել եւ մերժել միջազգային իրավունքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 07:05 Asia/Tehran
  • Ոչ մի երկիր իրավունք չունի միակողմանի քայլեր իրականացնել Երուսաղեմի հարցով․ Էրդողան

Ոչ մի երկիր իրավունք չունի միլիարդավոր մարդկանց առնչվող Երուսաղեմի հարցով միակողմանի քայլեր իրականացնել եւ մերժել միջազգային իրավունքը։

Այս մասին Հռոմի պապի հետ հանդիպման նախօրեին la Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է միջազգային իրավունքին հակասող որոշման մասին, մենք խոսել ենք պապի հետ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երուսաղեմի հարցով այդ հեռախոսային խոսակցության համար, որից հետո Ֆրանցիսկոս պապն արդարացի ուղերձ հղեց ամբողջ աշխարհին։ Քանի որ Երուսաղեմի հարցը միայն մուսուլմաններին չէ, որ վերաբերում է։ Մենք բոլորս էլ հանդես ենք գալիս ստատուս քվոյի պահպանման օգտին եւ ցանկանում ենք այն պաշտպանել»,-հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝  ոչ  մի երկիր իրավունք չունի միլիարդավոր մարդկանց առնչվող Երուսաղեմի հարցով միակողմանի քայլեր իրականացնել եւ մերժել միջազգային իրավունքը։ 

News.am