Փակվել են Գազայի հատվածի տասը հիվանդանոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83415-Փակվել_են_Գազայի_հատվածի_տասը_հիվանդանոցներ
Գազայի հատվածում տասը հիվանդանոցներ ու բուժկենտրոններ փակվել են: Պատճառը՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը և գեներատորների վառելիքի պակասն է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 14:32 Asia/Tehran
  • Փակվել են Գազայի հատվածի տասը հիվանդանոցներ

Գազայի հատվածում տասը հիվանդանոցներ ու բուժկենտրոններ փակվել են: Պատճառը՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը և գեներատորների վառելիքի պակասն է եղել:

Press tv հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է. «Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով, պակասել էհիվանդանոցների գեներատորների վառելիքը»:

Վերջին տասը տարիներին Սիոնիստական ռեժիմը պաշարել է Գազայի հատվածը՝ խանգարելով սննդի, դեղորայքի, վառելիքի ու շինանյութերի  մուտքը տարածք:

Ըստ աղբյուրի, Գազայի հատվածում մի քանի վիրահատարաններ փակվել են՝ փոխադրվելով այլ բուժկենտրոններ: Գազայի հատվածի պատասխանատու մարմինները հայտարարել են, որ միջազգային հանրությունն անտեսում է տարածքի երկու միլիոն բնակչության աղետալի իրավիճակը: