Փակվել են Գազայի հատվածի տասը հիվանդանոցներ
Գազայի հատվածում տասը հիվանդանոցներ ու բուժկենտրոններ փակվել են: Պատճառը՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը և գեներատորների վառելիքի պակասն է եղել:
Press tv հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է. «Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով, պակասել էհիվանդանոցների գեներատորների վառելիքը»:
Վերջին տասը տարիներին Սիոնիստական ռեժիմը պաշարել է Գազայի հատվածը՝ խանգարելով սննդի, դեղորայքի, վառելիքի ու շինանյութերի մուտքը տարածք:
Ըստ աղբյուրի, Գազայի հատվածում մի քանի վիրահատարաններ փակվել են՝ փոխադրվելով այլ բուժկենտրոններ: Գազայի հատվածի պատասխանատու մարմինները հայտարարել են, որ միջազգային հանրությունն անտեսում է տարածքի երկու միլիոն բնակչության աղետալի իրավիճակը: