Բաղդադը հաստատել է Իրաքից ամերիկացի զինծառայողների դուրս գալու գործընթացը մեկնարկելու լուրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83419-Բաղդադը_հաստատել_է_Իրաքից_ամերիկացի_զինծառայողների_դուրս_գալու_գործընթացը_մեկնարկելու_լուրը
Իրաքից ամերիկացի զինծառայողների դուրս գալու գործընթացը մեկնարկելու մասին Associated Press-ի լուրը հրապարակվելուց ժամեր առաջ, Իրաքի կառավարության խոսնակը հաստատել էր այդ լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 14:38 Asia/Tehran
  • Բաղդադը հաստատել է Իրաքից ամերիկացի զինծառայողների դուրս գալու գործընթացը մեկնարկելու լուրը

Իրաքից ամերիկացի զինծառայողների դուրս գալու գործընթացը մեկնարկելու մասին Associated Press-ի լուրը հրապարակվելուց ժամեր առաջ, Իրաքի կառավարության խոսնակը հաստատել էր այդ լուրը:

Associated Press լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել  է.«Իրաքի կառավարության ու Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում ԱՄՆ-ն Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո կրճատել է իր զինծառայողների թիվը»:

Հղում անելով լիբանանյան «Ալ-Նաշրա» լրատվական կայքին, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է. «Իրաքի կառավարության խոսնակ Սաադ Ալ-Հադիսին ասել է, որ ԱՄՆ-ն  ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո, աստիճանաբար նվազեցրել է Իրաքում գտնվող իր զինծառայողների թիվը»:

Մի խումբ ամերիկացի զինծառայողներ անցած շաբաթ լքել են Իրաքի հողը և իրենց զինտեխնիկայով տեղափոխվել են Աֆղանստան: 

Իրաքում ԻԼԻՊ-ի կատարյալ պարտությունը հայտարարվելուց հետո, այդ երկրի որոշ պաշտոնյաներ ու խմբեր, այդ թվում Սադրը, «Ասայեբ Ահլ Ալ-Հաղը» և այլ խմբեր ԱՄՆ-ից պահանջել են վերջ դնել իր ռազմական ներկայությանն Իրաքում: