Սիոնիստական ռեժիմը վտարում է աֆրիկացիներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83421-Սիոնիստական_ռեժիմը_վտարում_է_աֆրիկացիներին
Սիոնիստական ռեժիմը մինչև 2018 թվականի մարտ ամիսը աֆրիկացի ներգաղթյալներին ժամանակ է տվել ՝ լքել օկուպացված Պաղեստինը, հակառակ դեպքում, նրանք դատապարտվելու են երեք ամսվա ազատազրկման կամ դեպորտ են արվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 14:41 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը վտարում է աֆրիկացիներին

Սիոնիստական ռեժիմը մինչև 2018 թվականի մարտ ամիսը աֆրիկացի ներգաղթյալներին ժամանակ է տվել ՝ լքել օկուպացված Պաղեստինը, հակառակ դեպքում, նրանք դատապարտվելու են երեք ամսվա ազատազրկման կամ դեպորտ են արվելու:

ԻՌՆԱ գործակալության երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղեկացրել է հիմնականում Սուդանից և Էրիթրեայից բռնագրավյալ Պաղեստին 3800 աֆրիկացի ներգաղթյալների վտարման մասին:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռեժիմի էմիգրացիայի վարչության խոսնակ՝  Սաբին Հադդադն ասել է, որ ռեժիմի պաշտոնյաները կիրակի օրվանից զգուշացնող հաղորդագրություններով, ներգաղթյալներին 60 օր ժամանակ են տվել հեռանալ զավթված տարածքից:

Ի դեպ իրավական կազմակերպությունները ևս Սիոնիստական ռեժիմից պահանջել են դադարեցնել ներգաղթյալների վտարումը: Ավելի վաղ, Էրիթրեայում ՄԱԿ-ի հետազոտական կոմիտեն տեղեկացրել էր անմարդկային կազմակերպված հանցագործությունների տարածման մասին ՝ հայտարարելով, որ ամսական հինգ հազար հոգի վտարվում են օկուպացված Պաղեստինից: