Սաադ Հարիրին մոտենում է Թուրքիային և հեռանում Սաուդյան Արաբիայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83467-Սաադ_Հարիրին_մոտենում_է_Թուրքիային_և_հեռանում_Սաուդյան_Արաբիայից
Սաուդյան Արաբիային մոտ կանգնած «Իլաֆ» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մոտենում է Թուրքիային և հեռանում Սաուդյան Արաբիայից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 08:26 Asia/Tehran
  • Սաադ Հարիրին մոտենում է Թուրքիային և հեռանում Սաուդյան Արաբիայից

Սաուդյան Արաբիային մոտ կանգնած «Իլաֆ» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մոտենում է Թուրքիային և հեռանում Սաուդյան Արաբիայից:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, վկայակոչելով Լիբանանի հարցերով սաուդցի տեղյակ անձանց,  անդրադառնալով Սաադ Հարիրիի անցած շաբաթ Թուրքիա կատարած այցելությանը, «Իլաֆ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հարիրին այդ որոշումն ընդունել է գիտակցելով, որ իր նկատմամբ Սաուդյան Արաբիայի հովանավորությունը նպատակաուղղված է:

Անդրադառնալով Միջին Արևելքում և Աֆրիկայում իր ազդեցությունը մեծացնելու Անկարայի ջանքերին, Իլաֆը հաղորդել է, որ վերջերս սաուդցի պաշտոնատարներից մեկը Լիբանանի նախարարներից մեկին հայտնել է, որ Հարիրին ծանր գին է վճարելու Թուրքիային մոտենալու համար:

«Հարիրին հույսով է, որ այն պայմաններում, երբ խիստ նվազել են Ալ-Մուսթաղբալ շարժման ֆինանսական աղբյուրները, Թուրքիան, որպես փրկիչ, նրան հովանավորելու է Լիբանանի ընտրություններում»,-գրել է Իլաֆ-ը: 

Լիբանանի «Ալ-Ախբար» օրաթերթը նշել է, որ Սաուդյան Արաբիան փորձում է սիրաշահել Ռիադի քաղաքականություններին կողմ կուսակցությունների, այդ թվում մարտի 14-ի շարժմանը: