Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Սիրիայի գիտական ինստիտուտը
Լրատվամիջոցները հաղորդում են Դամասկոսի հյուիս-արևմտյան Ջամարիա շրջանում Սիրիայի գիտական ինստիտուտի վրա Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակման մասին:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, փետրվարի 7-ին Սիրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երեք խոշոր պայթյուններ: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հարձակման թիրախը եղել է Ջամարիայում Սիրիայի բանակին կից գիտական ինստիտուտը:
Միաժամանակ Սիոնիստական ռեժիմի հրթիռները հայտնվել են Սիրիայի հակաօդային համակարգերի թիրախում: Հավանական զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Սիոնիստական ռեժիմի կործանիչները հունվարի 9-ին ևս մի քանի հրթիռներ էին արձակել Դամասկոսի Ալ-Ղաթիֆայի ուղղությամբ:
Իսրայելի ռեժիմը բազմիցս ահաբեկիչներին աջակցելու նպատակով, հարձակվել է Սիրիայի ենթակառույցվածքների ու բանակային դիրքերի վրա:
Դամասկոսը բազմիցս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և կազմակերպության ԱԽ-ի նախագահից պահանջել է դատապարտել Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական ոտնձգությունները: