Էրդողան խոսել է նախապատրաստվող նոր ռազմական օպերացիայի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83573-Էրդողան_խոսել_է_նախապատրաստվող_նոր_ռազմական_օպերացիայի_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին, որի ընթացքում խոսել է Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 07:53 Asia/Tehran
  • Էրդողան խոսել է նախապատրաստվող նոր ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին, որի ընթացքում խոսել է Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հայտնել է, որ այս պահին Աֆրինում սպանված քուրդ զինյալների թիվը մոտենում է 1000-ի: Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ Թուրքիայի բանակը ևս ունի կորուստներ:

«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ-ոց սահման: Մինչև հիմա մաքրել ենք 700կմ-ը: Մենք կանգնած ենք ահաբեկչական կազմակերպությունների կրակի դիմաց: ԱՄՆ-ն դա գիտի՞, չի տեսնո՞ւմ: Օբաման էլ մեզ հետ ճիշտ չխոսեց: Թրամփն էլ է նույն ճանապարհով գնում: Լավ, իսկ ինչ է, ո՞ւմ եք այստեղ բերել: Սիրիայի քրդական ուժերի՞ն, PKK-ի՞ն: Հետո էլ ասում եք, թե Մանբիչ չմտնեք: Տո մենք գալու ենք Մանբիչ, որպեսզի այն վերադարձնենք դրա իսկական տերերին»,-շեշտել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

zham.am/