Սիրիայում թուրքական ուղղաթիռ է խոցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83895-Սիրիայում_թուրքական_ուղղաթիռ_է_խոցվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 13:05 Asia/Tehran
  • Սիրիայում թուրքական ուղղաթիռ է խոցվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է նա:

Աֆրինում քրդերը մինչ այժմ խոցել են թուրքական տանկեր ու զրահատեխնիկա, սակայն օդուժի դեմ անզոր են եղել: Թուրքական ավիացիայի հարվածներից զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Երեւում է քրդական ուժերն արդեն ունեն հակաօդային պաշտպանության միջոցներ, իսկ դա փոխում է ռազմական իրավիճակը:

Հիշեցնենք, որ ամերիկյան հրամանատարությունը Սիրիայում հրաժարվել է հանել իր ստորաբաժանումները եւ զգուշացրել է Թուրքիայի Մանջիբի գրոհի դեպքում հակահարված հասցնելու մասին:

lragir.am/