Սիրիայում թուրքական ուղղաթիռ է խոցվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է նա:
Աֆրինում քրդերը մինչ այժմ խոցել են թուրքական տանկեր ու զրահատեխնիկա, սակայն օդուժի դեմ անզոր են եղել: Թուրքական ավիացիայի հարվածներից զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Երեւում է քրդական ուժերն արդեն ունեն հակաօդային պաշտպանության միջոցներ, իսկ դա փոխում է ռազմական իրավիճակը:
Հիշեցնենք, որ ամերիկյան հրամանատարությունը Սիրիայում հրաժարվել է հանել իր ստորաբաժանումները եւ զգուշացրել է Թուրքիայի Մանջիբի գրոհի դեպքում հակահարված հասցնելու մասին:
lragir.am/