ԱՄՆ Պետդեպի ղեկավարը շրջայց է սկսում Մերձավոր Արևելքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83979-ԱՄՆ_Պետդեպի_ղեկավարը_շրջայց_է_սկսում_Մերձավոր_Արևելքում
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-16-ը կատարելիք շրջագայությունների ընթացքում կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 08:48 Asia/Tehran
  • ԱՄՆ Պետդեպի ղեկավարը շրջայց է սկսում Մերձավոր Արևելքում

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-16-ը կատարելիք շրջագայությունների ընթացքում կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ:

Առաջին կանգառը կլինի Հորդանանի մայրաքաղաք Ամմանը, որտեղ Թիլերսոնը կհանդիպի թագավոր Աբդալլա Երկրորդի և արտգործնախարար Այման Սաֆադիի հետ: Թուրքիայում Պետդեպի ղեկավարը ծրագրում է երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ մի շարք խնդրահարույց հարցեր քննարկել, այդ թվում Աֆրինում իրավիճակի շուրջ:

Լիբանանում նույնպես կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Եգիպտոսում պետքարտուղարը կհանդիպի նախագահ Աբդել Ֆաթահի հետ: Քուվեյթում Թիլերսոնը կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կքննարկի Քուվեյթի շուրջ իրավիճակի կարգավորման հարցերը:

galatv.am/