Հոկտեմբերին Ստամբուլում կբացվի երրորդ օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83987-Հոկտեմբերին_Ստամբուլում_կբացվի_երրորդ_օդանավակայանը
Ստամբուլում հոկտեմբերի 29-ին կբացվի երրորդ օդանավակայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 09:04 Asia/Tehran
  • Հոկտեմբերին Ստամբուլում կբացվի երրորդ օդանավակայանը

Ստամբուլում հոկտեմբերի 29-ին կբացվի երրորդ օդանավակայանը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեդ Արսլանը՝ տեղեկացնում է Anadolu-ն:

Նախարարի խոսքով օդանավակայանը պատրաստ է արդեն 80%-ով: Այն կլինի աշխարհի մեծագույն օդանավակայաններից մեկը: Ընդհանուր տարածքը կազմում է 80 մլն քառ.մ: Օդանավակայանը կունենա մոտ 225 հազար աշխատատեղ: Կարող է միաժամանակ ընդունել 114 ինքնաթիռ:

Նախարարը նաև նշել է, որ օդանավակայանի կառուցման համար ծախսվել է 10,2 միլիարդ դոլար, և սպասվում է, որ գործարկաման առաջին 25 տարիների ընթացքում այն 22,2 մլրդ դոլար շահույթ կապահովի:

1in.am