Պաղեստինը մերժել է Թրամփի խաղաղ պլանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84075-Պաղեստինը_մերժել_է_Թրամփի_խաղաղ_պլանը
Մերձավորարևելյան խաղաղ պլանը, որը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի գոհացնում Պաղեստինին «ո՛չ սկզբունքորեն, ո՛չ էլ մանրամասնորեն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 10:25 Asia/Tehran
  • Պաղեստինը մերժել է Թրամփի խաղաղ պլանը

Մերձավորարևելյան խաղաղ պլանը, որը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի գոհացնում Պաղեստինին «ո՛չ սկզբունքորեն, ո՛չ էլ մանրամասնորեն»։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Նաբիլ Շաասը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը հանդիսանում է խաղաղ գործընթացում կենտրոնական տեղ զբաղեցնող հարցերն աղավաղելու և հակամատության կարգավորումից հեռանալու փորձ։

Աբասի խորհրդականն ընդգծել է, որ խաղաղ նախաձեռնության շուրջ զրույցները պետք է սկսել ՄԱԿ ԱԽ 242 բանաձևից, որը նախատեսում է 1967 թվականի մինչպատերազմական սահմանների վերականգնում։

Շաասի խոսքով՝ Պաղեստինը կշարունակի ձգտել ՄԱԿ-ում լիարժեք անդամակցության, չնայած ԱՄՆ-ի վետոյին, որը ներկայիս վարչակազմի օրոք ավելի անխուսափելի է թվում, քան նախկինում։ Պաղեստինցիները 2012 թվականի դեկտեմբերից կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ ունեն։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո՝ ճանաչելու Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք։

1in.am