Թուրքիան չի բացառում ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերջնական խզումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84087-Թուրքիան_չի_բացառում_ԱՄՆ_ի_հետ_հարաբերությունների_վերջնական_խզումը
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են վերջնականապես վատանալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 12:48 Asia/Tehran
  • Թուրքիան չի բացառում ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերջնական խզումը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են վերջնականապես վատանալ։

Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ–ն չի կռվում ԻՊ զինյալների դեմ Սիրիայի որոշ շրջաններում, որպեսզի հիմնավորի YPG ահաբեկիչների հետ համագործակցության անհրաժեշտությունը։

«Մենք արդեն ոչ թե ինչ որ խոստումների ենք սպասում ԱՄՆ–ի կողմից, այլ գործողությունների, քանի որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կրիտիկական վիճակում են։ Մենք կամ նորմալացնում ենք հարաբերությունները, կամ դրանք վերջնականապես կվատանան»,– ասել է Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ։

1in.am