Բաղդադը ցանկանում է սերտացնել Իրանի հետ ՊԾՀԽ-ի երկրների հարաբերությունները
Իրաքի ԱԳ նախարարության խոսնակի ասածով, Բաղդադը ցանկանում է մոտեցնել Իրանի հետ Պարսից ծոցի համագործակցության երկրների տեսակետները:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ , «Ալ-Ջարիդա» քուվեյթական օրաթերթին տված հարցազրույցում, Ահմեդ Ալ-Մահջուբը նշել է.«Բաղդադը չի կասկածելու այդ կարևոր դերակատարության հարցում: դա իրականացվելու է Իրաքի և տարածաշրջանի երկրների միջև լավ հարաբերությունների արդյունքում»:
Իրաքում և Սիրիայում Թուրքիայի միջամտության մասին Ալ-Մահջուբն ասել է.«Իրաքը դեմ է երկրների ներքին գործերին ցանկացած միջամտությանը և բոլոր կողմերին կոչ է անում հարգել մյուս երկրների ինքնիշխանությունը»:
Մեկ այլ լուրի համաձայն, «Հաշդ Ալ-Շաաբի»-ի խորհրդի նախագահ՝ Ֆալեհ Ալ-Ֆայյազն ասել է.«Համադրող կենտրոնի միջոցով Բաղդադը անվտանգության ոլորտի համագործակցություն ունի Մոսկվայի և Դամասկոսի հետ»:
««Հաշդ Ալ-Շաաբի»-ի օրենքների իրագործումը երաշխավորում է այդ խմբի իրավունքները ՝ խթանելով Իրաքի զինված ուժերի մոտ նրա դիրքի ապրապնդումը: Խմբի խորհուրդը կարևորում է կառավարության իշխանությունը և հարկ է համարում զենքերը նրան տրամադրել».ասել է Ալ-Ֆայյազը: