Թուրքիան հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Աֆրին քաղաքում
Թուրքիայի բանակը շարունակում է իր գործողությունները Սիրիայի հյուսիսում : Թուրքիայի հրթիռները գնդակոծել են Աֆրին քաղաքում գտնվող բնակելի շրջանները:
Հղում անելով Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում բնակելի շրջանների վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ մի աղջիկ:
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Աֆրինի շրջանի Դուրակա գյուղում հետ են մղել Թուրքիայի բանակայինների և նրանց դաշնակից սիրիական զինված խմբերի կողմից քրդական դիրքերի վրա իրականացված հարձակումը:
Ի դեպ Աֆրինի հյուսիսում գտնվող Շեյխ Խորաս գյուղի մերձակայքում Սիրիայի քրդերը բախվել են Թուրքիայի բանակայինների ու նրանց դաշնակից ուժերի հետ:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է.«Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորցրել է իր և իր հովանավոր 202 զինյալների, որոնցից 29-ը Թուրքիայի բանակի զինվորներ են եղել»: