Թուրքիան հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Աֆրին քաղաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84293-Թուրքիան_հրթիռային_հարձակում_է_իրականացրել_Սիրիայի_Աֆրին_քաղաքում
Թուրքիայի բանակը շարունակում է իր գործողությունները Սիրիայի հյուսիսում : Թուրքիայի հրթիռները գնդակոծել են Աֆրին քաղաքում գտնվող բնակելի շրջանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 14:27 Asia/Tehran
  • Թուրքիան հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Աֆրին քաղաքում

Թուրքիայի բանակը շարունակում է իր գործողությունները Սիրիայի հյուսիսում : Թուրքիայի հրթիռները գնդակոծել են Աֆրին քաղաքում գտնվող բնակելի շրջանները:

Հղում անելով Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում բնակելի շրջանների վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ մի աղջիկ:

Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ  Աֆրինի շրջանի Դուրակա գյուղում  հետ են մղել  Թուրքիայի բանակայինների և նրանց դաշնակից սիրիական զինված խմբերի կողմից  քրդական դիրքերի վրա իրականացված հարձակումը:

Ի դեպ Աֆրինի հյուսիսում գտնվող Շեյխ Խորաս գյուղի մերձակայքում Սիրիայի քրդերը բախվել են Թուրքիայի բանակայինների ու նրանց դաշնակից ուժերի հետ:

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է.«Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորցրել է իր և իր հովանավոր  202 զինյալների, որոնցից 29-ը Թուրքիայի բանակի զինվորներ են եղել»: