Սիրիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի շրջանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84543-Սիրիայի_բանակը_մարտական_պատրաստվածության_է_բերվել_Աֆրինի_շրջանում
Լրատվամիջոցները հաղորդել են ,որ Աֆրինում գտնվող քրդերը համաձայնության են եկել Դամասկոսի հետ Սիրիայի բանակի այդ քաղաք մուտք գործելու և Թուրքիային դիմակայելու համար: Ալ-Ալամ հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Սիրիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 15:15 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի շրջանում

Լրատվամիջոցները հաղորդել են ,որ Աֆրինում գտնվող քրդերը համաձայնության են եկել Դամասկոսի հետ Սիրիայի բանակի այդ քաղաք մուտք գործելու և Թուրքիային դիմակայելու համար: Ալ-Ալամ հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Սիրիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի շրջանում:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, հղում անելով որոշ աղբյուրների հաղորդել է, որ Սիրիայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի շրջան մուտք գործելու համար:

Պաշտոնական աղբյուրները երեկ հաղորդել են ,որ Սիրիայի կառավարությունը և այդ երկրի հյուսիսում գտնվող քրդական ուժերը համաձայնության են եկել ,որպեսզի Սիրիական բանակը մի քանի օրով իր ուժերին տեղակայի Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող  Աֆրինի շրջանում: 

Սիրիայի քրդերի«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) լրատվական հարցերով խորհրդական Ռիզան Հադուն ասել է.«Ողջունում եմ այն որոշումը,որ սիրիական բանակը Աֆրինը կպաշտպանի Թուրքիայի հարձակումից և քրդական ստորաբաժանումները չեն կարող  հետ պահել որևէ սիրիացու ,ով կփորձի պաշտպանել Աֆրինը»: