Էրդողանը խոստացել է առաջիկա օրերին շրջափակել Աֆրինը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84795-Էրդողանը_խոստացել_է_առաջիկա_օրերին_շրջափակել_Աֆրինը
Թուրքական զորքերը նախատեսում են առաջիկա օրերին շրջափակել Սիրիայի Աֆրին քաղաքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 12:16 Asia/Tehran
  • Էրդողանը խոստացել է առաջիկա օրերին շրջափակել Աֆրինը

Թուրքական զորքերը նախատեսում են առաջիկա օրերին շրջափակել Սիրիայի Աֆրին քաղաքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Այդ կերպ քրդական ուժերին արտաքին աջակցություն չի տրվի, ոչ ոք չի կարողանա որևէ բանակցություն վարել: Մենք ցույց կտանք նրանց, ովքեր ցանկանում են Թուրքիայի հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել, որ դա հեշտ չէ անել»,- հայտարարել է Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քրդերը Դամասկոսի հետ համաձայնության են եկել Աֆրինում սիրիական կառավարական զորքերի տեղակայման մասին: Անկարայում այդ տվյալներն ապատեղեկատվություն են համարել:

iravunk.com/