ԱՖրինի դեմ Թուրքիայի իրականացրած հարձակումների հետևանքով 175 խաղաղ քաղաքացի է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84923-ԱՖրինի_դեմ_Թուրքիայի_իրականացրած_հարձակումների_հետևանքով_175_խաղաղ_քաղաքացի_է_զոհվել
Հղում անելով Սիրիայի հիվանդանոցային աղբյուրներին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է,որ Թուրքիայի կողմից Հալեպ նահանգում գտնվող Աֆրին շրջանի դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր զոհվել են 175 խաղաղ քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 13:59 Asia/Tehran
  • ԱՖրինի դեմ Թուրքիայի իրականացրած հարձակումների հետևանքով  175  խաղաղ քաղաքացի է զոհվել

Հղում անելով Սիրիայի հիվանդանոցային աղբյուրներին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է,որ Թուրքիայի կողմից Հալեպ նահանգում գտնվող Աֆրին շրջանի դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր զոհվել են 175 խաղաղ քաղաքացիներ:

Աֆրինի հիվանդանոցային աղբյուրներից մեկը չորեքշաբթի օրը Սիրիայի ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինի  դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր 450 սիրիացիներ վիրավորվել են Թուրքիայի բանակի ու նրանց ուղեկցող ահաբեկիչների ռմբակոծությունների հետևանքով: Աֆրինի ենթակառուցվածքները ևս մեծ վնասներ են կրել:

Երեքշաբթի օրը Աֆրինը պաշտպանող ժողովրդական առաջին խմբերի այդ շրջան ժամանելու հետ միաժամանակ , Թուրքիայի բանակը հրետանային ու օդային հա«ձակում է իրականացրել քաղաքի վ«ա:

 Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Թուրքիայի բանակի կողմից  Աֆրին քաղաքի դեմ իրականացրած հարձակումները, դրանք համարելով Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում: