ԱՖրինի դեմ Թուրքիայի իրականացրած հարձակումների հետևանքով 175 խաղաղ քաղաքացի է զոհվել
Հղում անելով Սիրիայի հիվանդանոցային աղբյուրներին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է,որ Թուրքիայի կողմից Հալեպ նահանգում գտնվող Աֆրին շրջանի դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր զոհվել են 175 խաղաղ քաղաքացիներ:
Աֆրինի հիվանդանոցային աղբյուրներից մեկը չորեքշաբթի օրը Սիրիայի ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացված հարձակումների սկզբից ի վեր 450 սիրիացիներ վիրավորվել են Թուրքիայի բանակի ու նրանց ուղեկցող ահաբեկիչների ռմբակոծությունների հետևանքով: Աֆրինի ենթակառուցվածքները ևս մեծ վնասներ են կրել:
Երեքշաբթի օրը Աֆրինը պաշտպանող ժողովրդական առաջին խմբերի այդ շրջան ժամանելու հետ միաժամանակ , Թուրքիայի բանակը հրետանային ու օդային հա«ձակում է իրականացրել քաղաքի վ«ա:
Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Թուրքիայի բանակի կողմից Աֆրին քաղաքի դեմ իրականացրած հարձակումները, դրանք համարելով Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում: