ՀԱՄԱՍ.«Նիկի Հեյլիի հայտարարությունն արտահայտում էր նրա թշնամությունը Պաղեստինի նկատմամբ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84933-ՀԱՄԱՍ._Նիկի_Հեյլիի_հայտարարությունն_արտահայտում_էր_նրա_թշնամությունը_Պաղեստինի_նկատմամբ
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավարներից Սամի Աբու Զոհրին ասել է. «ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի լկտի հայատարարությունը վկայում էր Պաղեստինի ժողովրդի նկատմամբ նրա թշնամության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 14:21 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Նիկի Հեյլիի հայտարարությունն արտահայտում  էր նրա թշնամությունը Պաղեստինի նկատմամբ»

Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավարներից Սամի Աբու Զոհրին ասել է. «ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի լկտի հայատարարությունը վկայում էր Պաղեստինի ժողովրդի նկատմամբ նրա թշնամության մասին»:

Հղում անելով «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է.«ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանտունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը չի փոխվելու, նույնիսկ եթե Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահին դուր  չգա»:

Երեքշաբթի օրը կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Մահմուդ Աբբասն ասել է.«Պաղեստինի ժողովուրդը խնդիր ունի ոչ թե հրեական կրոնի հետևորդների, այլ նրանց հետ, ովքեր բռնազավթել են մեր երկիրը»:

Քննադատելով Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի վարած քաղաքականությունը, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարն ասել է.«Բրիտանիան Բալֆորի հաղորդագրությամբ, Պաղեստինի օկուպացման պատասխանատուն է»:

Սամի Աբու Զոհրին թուիթերյան իր էջում գրել է.«Հուսով ենք Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը կհասկանա, որ անցել են  փոխզիջման գնալու ժամանակները»: