Սիրիայի բանակը հարձակում է իրկանացրել Թուրքիայի բանակի դիրքերի դեմ
Փետրվար 23, 2018 09:22 Asia/Tehran
Հակադարձելով Հալեպի արվարձանի Ալ-Զիարե անցուղում Աֆրին քաղաքի համար օգնություն փոխադրող շարասյան վրա տեղի ունեցած հարձակմանը, Սիրիայի բանակը գնդակոծել է իր երկրի հյուսիսում Թուրքիայի դիրքերը:
Ալ-Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Թուրքիան Գերադ հրթիռներով հարձակվել է Աֆրինի ժողովրդի համար հումանիտար օգնություններ փոխադրող շարասյան վրա, որին հակադարձելով, Թուրքիայի բանակը հրետանակոծել է թուրքական ուժերի դիրքերը:
Փետրվարի 20-ին, Հալեպի քրդերի մի շարասյուն, Աֆրինի բնակչությանը համերաշխություն հայտնելու նպատակով, մուտք գործեց այդ քաղաք:
Այդ շարասյան դեմ Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, հրդեհվել են բեռնատար ավտոները և նրանց պարունակությունը:
Պիտակ