ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85091-ԱՄՆ_ի_ու_Սիոնիստական_ռեժիմի_համատեղ_զորավարժությունը
Սիոնիստական ռեժիմի բանակի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու համար ԱՄՆ-ի զորամիավորները տեղակայվել են օկուպացված Պաղեստինի հարավային շրջանում: Այդ մասին տեղեկացնում են սիոնիստական աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 13:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ զորավարժությունը

Սիոնիստական ռեժիմի բանակի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու համար ԱՄՆ-ի զորամիավորները տեղակայվել են օկուպացված Պաղեստինի հարավային շրջանում: Այդ մասին տեղեկացնում են սիոնիստական աղբյուրները:

Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի իմպերիալիստական ծրագրերի նոր փուլի սկսվելու հետ միաժամանակ ընդլայնվել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կանաչ ազդանշան է ցույց տալիս Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում բռնությունների նոր ալիք նախաձեռնելու համար:

Սիոնիստական «Ռիշետքան» կայքի հաղորդմամբ՝ հրթիռանետման ու հակահրթիռային պատրիոտ համակարգեր ունեցող ավելի քան 14 ամերիկյան ռազմական բեռնատարներ կայանված են Պաղեստինի հարավային շրջանում՝ այդ զորավարժությանը մասնակցելու համար:

Հիշյալ զորավարժությունը մեկնարկելու է 2018թ. մարտի 4-ին ու տևելու է 11 օր: Զորավարժությանը մասնակցելու են  2500-ական ամերիկացի և սիոնիստ զորայիններ: