Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել թուրք զորայինների դիրքերը
Ի պատասխան թուրք զորայինների կողմից Ալ-Զիարե անցուղում դեպի Աֆրին օգնություն փոխադրող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման, Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող թուրք զորայինների դիրքերը:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, երբ Թուրքիայի բանակը հրթիռակոծել է Աֆրինի բնակչության համար մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյունը, Սիրիայի բանակի հրետանային միավորը հարձակման թիրախ է դարձրել թուրք զորայինների դիրքերը:
Սույն թվականի փետրվարի 20-ին Հալեպի քուրդ բնակիչներից կազմված մի խմբավորում Թուրքիայի հարձակումների դեմ Աֆրինի բնակիչներին աջակցելու համար մտել է այդ քաղաք:
Թուրք զորայինների կողմից այդ խմբավորման հրթիռակոծման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ և հրդեհվել են ավտոշարասյան բեռնատարներն ու դրանցում առկա մթերքը: