Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել թուրք զորայինների դիրքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85095-Սիրիայի_բանակը_հարձակման_թիրախ_է_դարձրել_թուրք_զորայինների_դիրքերը
Ի պատասխան թուրք զորայինների կողմից Ալ-Զիարե անցուղում դեպի Աֆրին օգնություն փոխադրող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման, Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող թուրք զորայինների դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 13:26 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել թուրք զորայինների դիրքերը

Ի պատասխան թուրք զորայինների կողմից Ալ-Զիարե անցուղում դեպի Աֆրին օգնություն փոխադրող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման, Սիրիայի բանակը հարձակման թիրախ է դարձրել Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող թուրք զորայինների դիրքերը:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, երբ Թուրքիայի բանակը հրթիռակոծել է Աֆրինի բնակչության համար մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյունը, Սիրիայի բանակի հրետանային միավորը հարձակման թիրախ է դարձրել թուրք զորայինների դիրքերը:

Սույն թվականի փետրվարի 20-ին Հալեպի քուրդ բնակիչներից կազմված մի խմբավորում Թուրքիայի հարձակումների դեմ Աֆրինի բնակիչներին աջակցելու համար մտել է այդ քաղաք:

Թուրք զորայինների կողմից այդ խմբավորման հրթիռակոծման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ և հրդեհվել են ավտոշարասյան բեռնատարներն ու դրանցում առկա մթերքը: