Գազայում բողոքում են ԱՄՆ-ի հակապաղեստինյան որոշման դեմ
Գազայի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի հակապաղեստինյան որոշման դեմ:
Գազայի հատվածում արհմիությունների հրավերով անցկացված բողոքի ակցիան տեղի է ունեցել կիրակի օրը «Անհայտ զինվորի» անվան հրապարակում:
Արհմիությունների խորհրդի խոսնակ Աբդոլքարիմ Ալ-Խալեդին այդ հանրահավաքում ունեցած ելույթում ասել է.«ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու կապակցությամբ Թրամփի որոշումը վկայում է Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող բացահայտ հովանավորության և Պաղեստինի ժողովրդի իրավունքների անտեսվելու մասին»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը հայտարարել է, որ 2018 թվականի մայիսի 14-ին այդ երկրի դեսպանատունը Թելավիվից կտեղափոխվի բռնագրավված Ղոդս:
Շաբաթ օրը ևս Թելավիվի հազարավոր բնակիչներ ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
Սիոնիստ բողոքարարները Նեթանյահուի հրաժարականն են պահանջել: Նրանք նշել են, որ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ և այլևս չի կարող շարունակել մնալ վարչապետի պաշտոնում:
Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ սիոնիստների 60-63 տոկոսը Նեթանյահուի հրաժարականն է պահանջում: