ՀԱՄԱՍ-ը հակադարձել է Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի ֆինանսական նոր քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85367-ՀԱՄԱՍ_ը_հակադարձել_է_Երուսաղեմում_Սիոնիստական_ռեժիմի_ֆինանսական_նոր_քաղաքականությանը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Երուսաղեմի եկեղեցիների համար հարկ սահմանելը բնութագրել է որպես «վտանգ սրբությունների նկատմամբ» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 08:39 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը հակադարձել է Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի ֆինանսական նոր քաղաքականությանը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Երուսաղեմի եկեղեցիների համար հարկ սահմանելը բնութագրել է որպես «վտանգ սրբությունների նկատմամբ» :

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, հաղորդագրություն հրապարակելով, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ եկեղեցիների համար հարկեր սահմանելու Իսրայելի քաղաքականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների և պաղեստինցիների դեմ նրա կառավարության քաղաքականությունների հետևանքն է :

Հայտարարելով, որ Երուսաղեմի եկեղեցիների և մյուս սրբավայրերի համար հարկեր սահմանելը վկայում է մուսուլմանների ու քրիստոնյաների սրբություների և Պաղեստինի ժողովրդի հետ Իսրայելի պատերազմի շարունակության մասին, ՀԱՄԱՍ-ը պահանջել է Սիոնիստական ռեժիմի հակապաղեստինյան սադրաննքներին դիմագրավելու նպատակով, սաստկացնել Երուսաղեմի ինթիֆադան:

Ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վերջերս ընդունած որոշման դեմ, Երուսաղեմում գտնվող  Սուրբ Հարության տաճարը, որտեղ որոշ աղբյուրների համաձայն գտնվում է  Քրիստոսի գերեզմանը, փակ է լինելու զբոսաշրջիկների և աղոթքի համար այնտեղ եկող քրիստոնյաների համար: