Իսրայելին քննադատել են՝ իսլամական ու քրիստոնեական սրբությունների դեմ սահմանափակումներ կիրառելու համար
Մի հաղորդագրություն տարածելով, Պաղեստինի ԱԳ նախարարությունը քննադատել է Սիոնիստական ռեժիմին ՝ իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ սահմանափակումներ կրառելու համար: «Իսրայելն այդ քայլով փորձում է իրականացնել Ալ-Աղսա մզկիթի ժամանակային ու տարածքային մասնատման նախագիծը». ասված է հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի օրը, հղում անելով «Ալ-յոմ Ալ-Սաբեը» գործակալությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է.«Պաղեստինի ԱԳ նախարարությունն իր հաղորդագրությունում Սիոնիստական ռեժիմին է ճանաչել իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի դեմ հարձակման և այդ քայլի հետևանքների պատասխանատու, նշելով.«Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ քայլերով փորձում է կոծկել Ղոդսում իր անօրինական քայլերը»:
Պաղեստինի ԱԳ նախարարությունը նաև ՄԱԿ-ից և հարակից կառույցներից պահանջել է անհապաղ իրականացնել Ղոդսի հետ կապված իրենց որոշումները ՝ դադարեցնելու Իսրայելի ոտնձգիչ քայլերը:
Երեքշաբթի օրը սիոնիստական խմբերը ծայրահեղական հրեաներին Ալ-Աղսա մզկիթի դեմ ոտձգելու կոչ են արել: