Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ուղղաթիռ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85669-Սիրիայի_հյուսիսում_Թուրքիայի_բանակի_ուղղաթիռ_է_կործանվել
Քրդական աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ուղղաթիռի կործանման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2018 08:42 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ուղղաթիռ է կործանվել

Քրդական աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ուղղաթիռի կործանման մասին:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի հյուսիսում քրդական աղբյուրների հաղորդել է, որ քուրդ աշխարհազորայինները հինգշաբթի օրը կործանել են Աֆրինի մերձակայքում ու Թուրքիայի սահմանի մոտակայքում քրդական ուժերի դեմ գործողություն իրականացնող Թուրքիայի բանակի մի ուղղաթիռ:

Համաձայն այս հաղորդման, նկատի առնելով, որ ուղղաթիռը կործանվել է Թուրքիայի ուժերի և քուրդ աշխարհազորային ուժերի դիրքերի միջև ընկած տարածքում, դրա ուղևորների ճակատագիրն անհայտ է մնում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հինգշաբթի կեսօրին, Աֆրինի մերձակա գյուղերի դեմ Թուրքիայի բանակի  ուղղաթիռների իրականացրած ռմբակոծման հետևանքով զոհվել ու վիրավորվել են որոշ թվով սիրիացի քուրդ քաղաքացիներ:

Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ Թուրքիայի զորայիններն ու նրանց կողմնակից ուժերը հինգշաբթի օրը մի քանի անգամ հարձակում են իրականացրել Աֆրինի արևելքում Դամասկոսի իշխանությունների հումանիտար օժանդակությունների ավտոշարասյան դեմ: