Սիրիայում շուրջ 400 մարդ մեկ օրում իրենց տներն է վերադարձել
Մարտ 04, 2018 06:20 Asia/Tehran
Սիրիայում մեկ օրում իրենց տներն է վերադարձել 378 մարդ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
«Շարունակվում է փախստականների և տեղահանված անձանց վերադարձը նախկին բնակավայրեր: Վերջին մեկ օրում Հոմս, Դամասկոս և Դեր Զոր նահանգներում իրենց տներն է վերադարձել 378 մարդ», - ասել է գեներալ-մայորը:
Եվտուշենկոն ընդգծել է, որ շուրջ 2 տոննա սննդամթերք և խմելու ջուր է հասցվել Հալեպ և Դեր Զոր նահանգների բնակավայրեր:
Նրա խոսքով՝ ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել 67 սիրիացու, այդ թվում՝ 22 երեխայի:
Tert.am
Պիտակ