Մարտ 05, 2018 16:56 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը վերահսկում է  արևելյան Ղութայի տարածքի մեկ երրորդը

Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ այդ երկրի բանակին և դաշնակից ուժերին հաջողվել է ահաբեկիչների հետ ծանր բախումներից հետո, իրենց վերահսկողությունը տարածել արևելյան Ղութայի տարածքի մեկ երրորդի վրա:

ՍԱՆԱ գործակալության երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն, բանակային և դաշնակից ուժերն առաջխաղացում են ունեցել Դամասկոսի արևելյան Ղութայում: Սիրիայի բանակը, Ռուսաստանի ավիացիոն պաշտպանության օգնությամբ, փորձում է վերահսկողություն սահմանել արևելյան Ղութայում ահաբեկիչների ու զինյալների վերջին հենակետերի վրա:

«Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի աղբյուրները խոստովանել են, որ խմբի անդամները Սիրիայի բանակային ուժերի հետ պայքարից հետո նահանջել են:

Մյուս կողմից «Ալ-Մենար» հեռուստաընկերությունը հաղորդել է արևելյան Ղութայում «Ալ-Մոհամմադիե» ավանում բանակային ուժերի առաջընթացի մասին:

Սիրիայի բանակը մաքրագործել է Հարեստայի և Դումայի շրջակա ավանները: Արևելյան Ղութայի ճակատում զինյալների հսկողության տարածքների մեծ մասն ազատագրված է:

Մեկ այլ լուրի համաձայն, Սիրիայի հյուսիսային Աֆրինում Բարբանդ գյուղի վրա ահաբեկչական խմբերի ազատ բանակի և Թուրքիայի բանակային ուժերի հարձակման հետևանքով, վիրավորվել է 21 խաղաղ բնակիչ՝ այդ թվում 7 երեխաներ:

Պիտակ