Սիրիան հակադարձել է երկրում քիմիական զենքեր օգտագործելու մասին տարածված կեղծ հայտարարությանը
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Դամասկոսի կառավարությունն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ ահաբեկիչները ձգտում են ձևացնել, թե պետությունը քիմիական զենքեր է կիրառել:
«Սպիտակ գլխարկավորներ» ահաբեկչական խմբավորումը վերջերս արևելյան Ղութայում հակագազ դիմակներ է ցրել, որպեսզի այդպիսով Սիրիայի բանակին մեղադրի քիմիական զենքերի օգտագործման մեջ:
Արևմտյան անվտանգության կազմակերպությունների հովանավորությամբ և անհիմն հայտարարություններով, ահաբեկիչները փորձում են մինչև հունիսի 13-ը՝ Սիրիայի մասին քիմիական զենքեի օգտագործումն արգելող կազմակերպության նիստի անցկացումը, այդ երկրի բանակին մեղադրել խաղաղ բնակչության դեմ թունավոր գազեր օգտագործելու:
Սիրիայի հեռուստաընկերությունը հայտարարել է, որ քիմիական զենքերի օգտագործման մեջ Սիրիայի բանակին մեղադրելն անհիմն է, որովհետև նրանց հայտարարած զոհերը երեխաներ ու սովորական բնակիչներ են և նրանց մեջ մի ահաբեկիչ անգամ չկա: