Դամասկոս. Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի քայլը նպատակ ուներ պաշտպանել ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86017-Դամասկոս._Մարդու_իրավունքների_խորհրդում_Բրիտանիայի_քայլը_նպատակ_ուներ_պաշտպանել_ահաբեկիչներին
Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր ընդգծել է. «Արևելյան Ղութայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի առաջարկած բանաձևը Սիրիայում անմեղ քաղաքացիների դեմ ոճրագործությունները շարունակելու համար ահաբեկիչներին ուղղված հաղորդագրություն էր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 03:47 Asia/Tehran
  • Դամասկոս. Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի  քայլը նպատակ ուներ պաշտպանել ահաբեկիչներին

Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր ընդգծել է. «Արևելյան Ղութայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի առաջարկած բանաձևը Սիրիայում անմեղ քաղաքացիների դեմ ոճրագործությունները շարունակելու համար ահաբեկիչներին ուղղված հաղորդագրություն էր»:

Բրիտանիան երկուշաբթի օրն ահաբեկիչներին հովանավորելու ուղղությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին բանաձև առաջարկեց, որը պահանջում էր շտապ հետաքննություն սկսել Արևելյան Ղութայում իրավիճակի շուրջ: Բանաձևը Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ճնշման ներքո ընդունվեց 29 կողմ 4 դեմ և 14 ձեռնպահ ձայներով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը նշել է. «Բրիտանիան քաղաքական նպատակներով մեկ այլ քայլ վերցնելով, որը բացահայտ կերպով վկայում է ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես Մարդու իրավունքների խորհուրդը քաղաքական նպատակների ծառայեցվելու մասին, Սիրիայի թշնամի մի խումբ երկրների անունից Արևելյան Ղութայում տիրող իրավիճակի մասին առաջարկ ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդին»: