Դամասկոս. Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի քայլը նպատակ ուներ պաշտպանել ահաբեկիչներին
Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր ընդգծել է. «Արևելյան Ղութայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բրիտանիայի առաջարկած բանաձևը Սիրիայում անմեղ քաղաքացիների դեմ ոճրագործությունները շարունակելու համար ահաբեկիչներին ուղղված հաղորդագրություն էր»:
Բրիտանիան երկուշաբթի օրն ահաբեկիչներին հովանավորելու ուղղությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին բանաձև առաջարկեց, որը պահանջում էր շտապ հետաքննություն սկսել Արևելյան Ղութայում իրավիճակի շուրջ: Բանաձևը Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ճնշման ներքո ընդունվեց 29 կողմ 4 դեմ և 14 ձեռնպահ ձայներով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը նշել է. «Բրիտանիան քաղաքական նպատակներով մեկ այլ քայլ վերցնելով, որը բացահայտ կերպով վկայում է ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես Մարդու իրավունքների խորհուրդը քաղաքական նպատակների ծառայեցվելու մասին, Սիրիայի թշնամի մի խումբ երկրների անունից Արևելյան Ղութայում տիրող իրավիճակի մասին առաջարկ ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդին»: