Ջաբերի Անսարին Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86023-Ջաբերի_Անսարին_Ժնևում_խորհրդակցություններ_է_անցկացրել
ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականն ու Աստանայի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը երեքշաբթի օրը Ժնևում հանդիպում ու զրույց է ունեցել Աստանայի գործընթացում Իրանի գործընկերներ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարներ Ալեքսանդր Վերշինինի և Սեդաթ Օնալի, նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 03:55 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարին Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել

ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականն ու Աստանայի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը երեքշաբթի օրը Ժնևում հանդիպում ու զրույց է ունեցել Աստանայի գործընթացում Իրանի գործընկերներ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարներ Ալեքսանդր Վերշինինի և Սեդաթ Օնալի, նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին երկկողմ, եռակողմ ու քառակողմ ձևաչափերով անցկացված հանդիպումների ժամանակ մտքերի փոխանակում է կատարել Սիրիայում խաղաղության ու անդորրի վերականգնման գործընթացի, Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի արդյունքների հետապնդման և Աստանայում երաշխավոր երեք երկրների ԱԳ նախարարների մակարդակով անցկացվելիք նիստի օրակարգի շուրջ :

Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը պայմանավորվեցին  շարունակել քառակողմ երկխոսությունները Աստանայի գործընթացի արդյունքների և Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի որոշումների հետապնդման, ինչպես նաև Աստանայի ու Ժնևի գործընթացների միջև կառուցողական կապերի հաստատման ուղղությամբ :

Ջաբերի Անսարին երկուշաբթի օրը մեկնել է Ժնև: