Մարտ 07, 2018 15:59 Asia/Tehran
  • Ահաբեկիչները տարաձայնություն ունեն արևելյան Ղութայում մնալու կամ քաղաքից դուրս գալու շուրջ

Դամասկոսի արևելյան Ղութայից զինյալներին հեռացնելու համար ապահով ուղիներ ստեղծելու Ռուսաստանի առաջարկից հետո, ահաբեկիչների միջև տարաձայնություններ են առաջացել քաղաքում մնալու կամ այդ տարածքից դուրս գալու շուրջ:

Հղում անելով Russia Today հեռուստաընկերությանը «Մեհր» գործակալությունը հաղորդել է.«Սիրիայում Համիմինի կենտրոնը հայտարարել է, որ արևելյան Ղութայում որոշ զինյալներ իրենց ընտանքիների հետ միասին պատրաստ են լքել տարածքը, մինչդեռ մյուսները դեմ են այդ քայլին»:

ՌԴ պաշտպանության նախարարությունը արևելյան Ղութայի տարածքը բաժանել են չորս մասերի, որոնցից յուրաքանչյուրում կան մարդկային երկու անցուղիներ ՝ տարածքից խաղաղ բնակիչների հեռանալու համար:

Այնուամենայնիվ արևելյան Ղութայում ահաբեկչական  «Ջեյշ Օլ Էսլամ» խոսնակ՝ Համզե Բեյրաղդարն ասել է.«Ոչ մի բանակցություններ չի տարվել արևելյան Ղութան լքելու համար և զինյալներն ու իրենց ընտանիքները մնալու են տարածքում»:

Պիտակ